• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Երկիրը լոքդաունի ներքո. առանց սահմաններ Սփյուռքի միջոցով» տեսակապ֊վեբինար

18 հունիսի, 2020
«Երկիրը լոքդաունի ներքո. առանց սահմաններ Սփյուռքի միջոցով» տեսակապ֊վեբինար
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հունիսի 18֊ին Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Երկիրը լոքդաունի ներքո. առանց սահմաններ Սփյուռքի միջոցով» վերտառությամբ տեսակապ֊վեբինարը, որին մասնակցում էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Վարդանյանը, ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի նախագահ Նադիա Գործունյանը, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը։
Դեսպան Ներսեսյանն իր խոսքում անդրադարձավ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակում ԱՄՆ֊ում ՀՀ դեսպանության աշխատանքին՝ նշելով, որ ամբողջ ընթացքում անխախտ կապ է պահպանվել թե ամերիկյան պետական ապարատի, և թե ամերիկահայ համայնքային կառույցների, հոգևոր առաջնորդների, ամերիկահայ բժիշկների ասոցացիայի ներկայացուցիչների հետ։
Այս ընթացքում կազմակերպվել է երկու տեսակապ՝ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ, որոնց ընթացքում համապարփակ ներկայացվել են թե Հայաստանում, և թե ամերիկահայ համայնքում համավարակով պայմանավորված առկա իրավիճակը։
Դեսպանը առանձնահատուկ արձանագրեց, որ այս ընթացքում ամերիկյան համապատասխան մարմինների, ամերիկահայ համայնքի հետ համագործակցության արդյունքում հնարավոր է եղել կազմակերպել արևելյան ափից առավել քան 150, իսկ արևմտյան ափից՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության միջոցով մոտ 370 հայերի վերադարձը հայրենիք։
ՀՀ դեսպանը անդրադարձ կատարեց նաև ամերիկահայ համայնքի՝ կարիքի մեջ գտնվող ամերիկացի ընտանիքներին օգնության տրամադրելու նախաձեռնությանը, որին միացել էր նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: